Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Պուտինը գուժում է

Պուտինը գուժում է
02.07.2014 | 10:57

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում։ Արտգործնախարարությունում կայացած դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման թեման Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանությունն է եղել։ Երեկ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Հայաստան բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստներ արտահանելու ոլորտում համագործակցության համաձայնագիրը, ըստ որի, Ռուսաստանից Հայաստան ներմուծվող նման ապրանքների վրա տուրքեր չեն լինելու։

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ